Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է
Աշխարհում
20:12 29/05/2020
Աշխարհ

Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է

Կորոնավիրուսի  համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը,  որը նոր ժամանակացույցով  պետք է անցկացվեր սեպտեմբերի 14-ին՝  չեղյալ է հայտարարվել: 124 տարվա պատմության ընթացքում  այդ միջոցառումն առաջին անգամ տեղի չի ունենա։

ՀԱՕԿ-ը գրում է, որ նախատեսվում է մարաթոնի  կայացման այլընտրանքային՝ հեռավար տարբերակը։ Մասնակիցները պետք է անցնեն 26,2 մղոն տարածությունը և ներկայացնեն ու  հաստատեն ցույց տված ժամանակաչափը։

Գրանցված  մասնակիցներին կվերադարձվի մուտքավճարը և կերաշխավորվի  նոր տարբերակին մասնակցելու հնարավորությունը:

Կազմակերպիչները  առաջնային  են համարում   աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, երկրպագուների և ընդհանրապես  հանրային առողջության պահպանումը։

Placeholder
Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է