ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին
Աշխարհում
18:44 29/05/2020
Աշխարհ

ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին

Համաճարակի և կարանտինի հետ կապված  ֆինանսական դժվարություններ կան  բազմաթիվ ոլորտներում, ինչն անդրադարձել է նաև միջազգային  մարզական կազմակերպությունների վրա։ «Տոկիո- 2020»-ի հետաձգման պատճառով մարզաձևերի  ֆեդերացիաները ստիպված են վերանայել իրենց ֆինանսական  հաշվարկները։

ՀԱՕԿ-ը գրում է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն հաշվի առնելով այդ հանգամանքը պատրաստակամություն է  հայտնել օժանդակել օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին: Կան  նաև կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ  օգնությունից:

Հրաձգության  միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ ՄՕԿ-ի կողմից ֆինանսական աջակցության կարիք չունի: Ֆեդերացիայի ղեկավար, ռուս մագնատ Վլադիմիր Լիսինը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել կազմակերպությանը: Նա  2018-ից է ստանձնել ֆեդերացիայի նախագահի  ղեկը և մինչ այժմ մարզաձևը զարգացնելու համար իր միջոցներից  արդեն ծախսել է մոտ 10 միլիոն դոլար:

Ծանրամարտի  և հանդբոլի ֆեդերացիաները նույնպես հայտնել են, որ ֆինանսական աջակցության կարիք չունեն։

Ամեն բանից անկախ,  ՄՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել 150 միլիոն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին և միջազգային ֆեդերացիաներին։

Placeholder
ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին