ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները
Աշխարհում
15:50 30/05/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կարող են ստեղծվել կես տարուց։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։ Դեղամիջոցը պետք է լինի արդյունավետ և միաժամանակ անվտանգ։ 

«Երբ պատվաստանյութը հայտնվի, այն պետք է հասանելի լինի ամբողջ աշխարհին։ Չպետք է լինի այնպես, ինչպես նախկինում էր, երբ պատվաստանյութը հասանելի էր միայն նրանց, ովքեր կարող էին դրա համար վճարել»,- ասել է Կլյուգեն։

Նրա խոսքով, մինչև պատվաստանյութի հայտնվելը անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջոցառումները, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի տարածումը։

Ներկայումս ԱՀԿ-ն գրանցել է 124 թեկնածու-պատվաստանյութ, դրանցից  8-ը Ռուսաստանի տարբեր ինստիտուտներից են։ 10-ը դեղամիջոց գտնվում են գործողության՝ կլինիկական փորձարկման փուլում, մնացած 114-ի անվտանգ լինելը մարդու համար առայժմ ուսումնասիրվում է։

Placeholder
ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները