Կորոնավիրուսը «շրջում» էր Եվրոպայում դեռևս աշնանը
Հասարակություն
10:34 01/06/2020
Աշխարհ

Կորոնավիրուսը «շրջում» էր Եվրոպայում դեռևս աշնանը

Կորոնավիրուսը կարող էր շրջել Եվրոպայում շատ առաջ, քան ամբողջ աշխարհը կիմանար այդ մասին: Այս կարծիքին է  Փարիզի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար դոկտոր Իվ Կոենը: Այս մասին գրում է Euronews-ը։

Նա վերանայել է այն հիվանդների դեպքերը, որոնց մոտ այդ ժամանակ ախտորոշվել էր թոքաբորբ և կրկին ուսումնասիրել անալիզները, որոնք բացասական են եղել այն ժամանակ հայտնի բոլոր վիրուսների համար:

14 անալիզներից մեկը COVID-19-ի համար դրական է եղել:

«Այս «մեկը»  53-ամյա մի տղամարդ է, որը հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 27-ին: Այսինքն, նույնիսկ մինչ Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կտեղեկացներ նոր վիրուսի մասին: Համենայն դեպս, Եվրոպայում սա դեռ ամենավաղ  հաստատված դեպքն է»,-ասում է Կոենը։

Կոենը հավելել է, որ կարծում էին, որ առաջին դեպքը հայտնվել է հունվարի 24-ին, և ճգնաժամը բռնկվել է փետրվար-մարտ ամիսներին: Այժմ տեսնում ենք, որ դա այդպես չէ:

Placeholder
Կորոնավիրուսը «շրջում» էր Եվրոպայում դեռևս աշնանը