Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
Մշակույթ
12:51 03/06/2020
Աշխարհ

Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով

Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլի ծոցը» կտավը դարձել է Sotheby's աճուրդի տանը ռուսական կերպարվեստի գործերի վաճառքի թոփ-լոտը:  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 1878 թվականին ստեղծված կտավը վաճառվել է մոտ 2,3 միլիոն ֆունտով՝ 2,9 միլիոն դոլար, իսկ վերջնական շահույթը կազմել է 5,62 միլիոն ֆունտ՝ 7,1 միլիոն դոլար:

Նախնական արժեքը գերազանցվել է ավելի քան երկու անգամ: Այվազովսկու մեկ այլ կտավ՝  1868 թվականին ստեղծված  «Լուսնային գիշերով անցնող նավը» ևս վաճառվել է նախնական գնից էապես թանկ: Այն վաճառվել է  435 հազար ֆունտով՝ 548 հազար դոլարով, մինչդեռ այն գնահատվել էր 150-200 հազար ֆունտ՝ 190-250 հազար դոլար:

Placeholder
Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով