Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ չեն լինի
Աշխարհում
14:50 04/06/2020
Աշխարհ

Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ չեն լինի

«Տոկիո- 2020»-ի կազմակերպիչները հրաժարվել են օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  բացման և փակման արարողությունները համատեղ անցկացնելու նկատառումից։ Ենթադրվում էր, որ նման քայլի արդյունքում կտնտեսվի մոտ 119 միլիոն դոլար, գրում է ՀԱՕԿ-ը։

Միջազգային օլիմպիական և պարալիմպիկ   կոմիտեները  պաշտպանում են առանձին արարողություններ անցկացնելու գաղափարը, քանի որ համատեղ անցկացնելու պարագայում  կառաջանան բազմաթիվ  դժվարություններ: Պարալիմպիկն անցկացվում է օլիմպիական խաղերից մեկ ամիս հետո  և մարզիկները ստիպված կլինեն արարողությանը մասնակցելու համար  ավելի վաղ ժամանել Ճապոնիա։


 

Placeholder
Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ չեն լինի