Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել
Մշակույթ
09:07 04/06/2020
Աշխարհ

Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել

Կաննի կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը, որում ընդգրկված է 56 կինոժապավեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է ասուլիսի ժամանակ։

73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է, մասնավորապես, ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառ», ամերիկացի ռեժիսոր Ուես  Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր»  և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։

Փառատոնի գլխավոր տնօրեն Թերրի Ֆրեմոն հայտարարել է, որ Կաննի կինոփառատոնի փորձագետները պաշտոնական ծրագրերի համար 56 ֆիլմն ընտրել են 2067 ֆիլմից։

«Ընտրական հանձնաժողովը դիտել է 2067 ֆիլմ 2020 թվականի փառատոնի ծրագիրը կազմելու համար։ Սա ավելին է, քան նախորդ տարիներին»,- ասել է նա։

Ֆրեմոն հիշեցրել է, որ համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։ Փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։ Որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևով։

kinoart.ru-ն գրում է, որ հայտարարելով ծրագիրը, փառատոնի կազմակերպիչները հույս ունեն աջակցել այդ ֆիլմերին ապագայում՝ վարձույթի ժամանակ. դիստրիբյուտորները կկարողանան օգտագործել Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված լինելու փաստը: Հետագայում այս ժապավենները կկարողանան մասնակցել այլ փառատոների։ 

Placeholder
Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել