Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆլորենցիայում Ուֆֆիցի պատկերասրահն ավելի քան երկու ամիս կարանտինից հետո կրկին բացվել է այցելուների համար։ Պատերասրահի տնօրենն անձամբ է դիմավորել առաջին այցելուներին, որոնք նախապես գնել էին տոմսեր։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, կայացած ասուլիսում պատկերասրահի տնօրենն ասել է, որ Ուֆֆիցին վերջին հարյուրամյակում փակվել էր ընդամենը մի քանի անգամ։
«Դա տեղի էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1996 թվականին ուժեղ ջրհեղեղից հետո և 1993 թվականին մաֆիայի կողմից կազմակերպված պայթյունից հետո։ Ամեն անգամ թանգարանը վերադարձել է ավելի գեղեցիկ»,- հիշեցրել է թանգարանի տնօրեն Այկե Շմիդտը։
Թանգարանը բացման օրն ունեցել է շուրջ 400 այցելու։
Հաղորդվել է, որ քաղաքացիների անվտանգությամբ պայմանավորված բոլոր կանոններին հետևելով՝ թանգարանը կարող է միաժամանակ ընդունել 450 մարդ, ինչը սովորական ժամանակ ընդունելության կեսն է։
Թանգարանի տնօրենի խոսքով, հիմա մարդիկ ունեն հիանալի հնարավորություն բավականություն ստանալ արվեստի գործերից առանց արդեն սովորական դարձած բազմության։