Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հղի կանանց մոտ հաստատված կորոնավիրուսային վարակը չի ազդում երեխայի զարգացման վրա և նրան չի փոխանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանի խոսքը։
Նա նշել է, որ վիրուսը պտղին ուղղահայաց եղանակով չի փոխանցվում։ Ադամյանը նաև ասել է, որ հղի կանայք, սկզբունքորեն, լավ են տանում կորոնավիրուսային վարակը:
«Մենք հղի կանանց վարակման դեպքերը շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք։ Գրեթե բոլոր վարակված մայրերի ծննդաբերությունները լավ են անցել։ Ավելի բարդ է եղել նրանց վիճակը, ովքեր ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ», - ասել է մասնագետը: