Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից
Քաղաքական
10:19 06/06/2020
ԼՂՀ

Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար, Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից:

Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, ուստի օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը և կոմպետենտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը»։ 

 

Placeholder
Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից