Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Մշակույթ
14:03 08/06/2020
Աշխարհ

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է։ Նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը Ռիա նովոստիին հայտնել է, որ դերասանը Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում է։

«Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է, բայց սարսափելի ոչինչ չկա, ուղղակի նրա մոտ այնպիսի առողջական վիճակ է, որ մեկ-երկու ամիսը մեկը  պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ են անհրաժեշտ լինում։ Հույս ունեմ, որ մեկ շաբաթից դուրս կգրեն»,- ասել է Սողոմանյանը։

kulturomania.ru-ն, հղում անելով Baza թելեգրամ ալիքին, գրել է, որ դերասանը հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Նաև նշվել է, որ Ջիգարխանյանը գտվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր։ Հարազատներն ու մերձավորները չէին մեկնաբանել դերասանի հոսպիտալացման մասին լուրը։

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է 2017 թվականից։

Placeholder
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է