Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»
Սպորտ
13:50 09/06/2020
Հայաստան

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է  «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ:Այս մասին հայտնում են ակումբից։ 

«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշված է  «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի հաղորդագրության մեջ։ 

Placeholder
Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»