ԿՏՄ-ի մշտադիտարկումները Նոր Նորք վարչական շրջանում
Կրթություն, գիտություն
19:36 12/06/2020
Հայաստան

ԿՏՄ-ի մշտադիտարկումները Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:

«Ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:

Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում, որի ընթացքում նաև տրամադրվում են խորհրդատվություն և  տրվում համապատասխան ցուցումներ :

Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն»,- նշված է հաղորդագրությունում:

Placeholder
ԿՏՄ-ի մշտադիտարկումները Նոր Նորք վարչական շրջանում