Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում
Քաղաքական
12:45 14/06/2020
Հայաստան

Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում

«Կարծես թե 2012 թվականի  խորհրդարանական ընտրության հետ կապած քրեական գործի շրջանակներում է, մեր նախկին կուսակցական ընկերներից Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործի շրջանակներում է կատարվում խուզարկություն պարոն Ծառուկյանի բնակարանում»,- լրագրողներին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ցավ եմ ապրում, որ մեր երկրի իշխանությունը կամ նույն առողջապահության նախարարն ուրիշ ավելի կարևոր  գործ չունի,  քանի ինչ-որ ֆոտոշոփով սարքած  փաստաթուղթ է շրջանառում։  Դա  նույնիսկ փաստաթուղթ էլ  չէ, որովհետև կարող է դա լինել ընդամենը պլան, ծրագիր ներկայացված ինչ որ մեկի կողմից։ Որևէ ստորագրություն, կնիք չկա այդ փաստաթղթի վրա, եթե  վերևում գրված է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, պետք է հիմք հանդիսանա, որ Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկե՞ն։ Ես էլ կարող եմ ֆոտոշոփով   գրություն սարքեմ, օրինակ, Արման Աբովյանը սպանել է Քենեդուն Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ։

Առողջապահության նախարարն իր բան ու գործը թողած, փաստաթղթեր է հրապարակում, լավ կլիներ իր անմիջական գործառույթներով զբաղվեր, կորոնավիրուսի  դեմ պայքարի գործընթացի փոխարեն Գագիկ Ծառուկյանի կամ ընդդիմության դեմ պայքարով չզբաղվեր, որովհետև բոլոր մահերի համար իրենք են պատասխան տալու, նաև իրենց ապաշնորհ քաղաքականության համար»,- ասաց Ի. Տոնոյանը։ 

 

Placeholder
Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում