British Airways- ը կվաճառի կորպորատիվ արվեստի իր հավաքածուի մի մասը
Մշակույթ
15:30 15/06/2020
Աշխարհ

British Airways- ը կվաճառի կորպորատիվ արվեստի իր հավաքածուի մի մասը

British Airways ավիաընկերությունը կվաճառի արվեստի գործերի կորպորատիվ հավաքածուի մի մասը, որպեսզի ծածկի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում կրած կորուստները։ artguide.com-ի հաղորդմամբ, վաճառքի համար հրավիրվել են փորձագետներ ու արվեստի գործերի գնահատողներ Sotheby’s-ից։

Ավիաընկերությունը ունի ժամանակակից արվեստի հավաքածու, որը ներառում է 1500 ստեղծագործություն։ Հավաքածուն  հարստացել է 40 տարվա ընթացքում և այս տարիներին գինը բավականին բարձրացել է։ Որոշ աշխատանքներ ցուցադրվել են ավիաընկերության նեկայացուցչական  սրահներում` վաճառքի համար։

British Airways ներկայացուցիչն առաջիկայում սպասվող վաճառքն այսպես է մեկնաբանել. «Մենք հիմա շատ բարդ իրավիճակում ենք։ Մենք անում ենք այն, ինչ նախկինում որևէ մեկը չի արել։ Երբ նավը խորտակվում է, մենք չենք կարող բռնվել այս ամենից»։

Placeholder
British Airways- ը կվաճառի կորպորատիվ արվեստի իր հավաքածուի մի մասը