Հեծանվասպորտի միջազգային միությունը մտադիր է օգոստոսից վերսկսել մրցաշրջանը
Աշխարհում
19:33 15/06/2020
Աշխարհ

Հեծանվասպորտի միջազգային միությունը մտադիր է օգոստոսից վերսկսել մրցաշրջանը

Հեծանվասպորտի միջազգային միությունը /UCI/ մտադիր է օգոստոսի մեկից վերսկսել  մրցաշրջանը: Առաջին մեկնարկը կլինի « Ստրադե Բյանկե» մեկօրյա հեծանվավազքը, գրում է ՀԱՕԿ-ը։

UCI-ին  հաստատել է տղամարդկանց և կանանց համաշխարհային օրացույցային ծրագիրը:

«Տուր դե Ֆրանսը»  կկայանա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 30-ը, «Ջիրո դե Իտալիան»՝  հոկտեմբերի 3-25-ը, իսկ «Վուելտա Իսպանիան»՝  հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 8-ը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 16-21-ը ՝ Եգիպտոսում, հետաձգվել է մեկ տարով:

Placeholder
Հեծանվասպորտի միջազգային միությունը մտադիր է օգոստոսից վերսկսել մրցաշրջանը