Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ նկատելով, որ հանցագործը պետք է պատժվի, եթե ընտրակաշառք է տվել՝ շեշտեց, որ այս պահին խնդիրն այլ է:
«Ժողովուրդ ջան, կարո՞ղ է հանկած մինչև մենք քվեարկենք, պատրաստվենք գնանք քվերակելու, մտածենք, ընթացակարգը կա ԱԺ-ում, հանկարծ փոխվարչապետերից մեկը նամակ ուղարկի կամ գրություն և այս մարդը հետ վերցնի իր միջնորդությունը»,- պատգամավորներին դիմեց Ուրիխանյանը՝ մատնանշելով գլխավոր դատախազին:
Պատգամավորի խոսքով, Արթուր Դավթյանը երկրորդ անգամ խոստովանեց և պնդեց, որ քաղաքական որոշում է կայացրել:
«Այսինքն՝ օրենքն այն ժամանակ իր ասելով պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանին զրկեն և քրեորեն հետապնդեն, բայց ինքը չարեց դա, խախտեց օրենքը»,- նկատեց անկախ պատգամավորը և առաջարկեց դադարեցնել այս գործընթացը.
«Թող մեր հարգարժան, սիրելի Արթուր Դավթյանը հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա, քննենք, սիրով լսենք, զրկենք, դատենք, բոլորին պատժենք»:
Տիգրան ՈՒրիխանյանը գլխավոր դատախազին հարցրեց, թե կանի՞ դա, կհրաժարվի՞: Գլխավոր դատախազը ճշտեց, թե որն է հարցը:
Ուրիխանյանը կրկնեց՝ կանի՞:
«Ինչը կանեմ, էնքան բան կանեմ, բայց օրենքով կանեմ»,- պատասխանեց գլխավոր դատախազը և ցավ հայտնեց, որ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին վերաբերող գործընթացի պարզաբանումները կարդացել է, բայց չի հասկացել:
«Ասում եմ՝ ասում եք փոխվարչապետը գրել է՝ դադարեցրել եմ միջնորդությունս: Հիմա օրենքո՞վ եք դադարեցրել, կամ դադարեցնելու այդպիսի ընթացակարգ ունե՞ք, թե՝ փոխվարչապետի գրությամբ: Քաղաքական որոշում ե՞ք կայացրել, Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր: Այս բանի մասին մտածեք, պատգամավորները բնավորություն ունեն հետո վարչապետ դառնալու»,- նկատեց Տիգրան Ուրիխանյանը:
«Ձեր ասած, կամ ձեր կանխատեսումների համաձայն, ցանկացած պահի ձեր հետ կխոսեմ նույն կերպ: Եթե դուք ունեք այդպիսի ամբիցիաներ»,- պատասխանեց Արթուր Դավթյանը: