АNOC-ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում
Աշխարհում
17:42 17/06/2020
Աշխարհ

АNOC-ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի  /АNOC/  և Կորեայի  լիմպիական կոմիտեի  համատեղ որոշումով АNOC -ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում,  2021 թ․ հոկտեմբերի 26-27-ը։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ժամկետը ընտրվել է այն սկզբունքով, որ դա չհամընկնի խոշոր մարզական իրադարձությունների հետ:

Օրակարգում գլխավոր հարցերը  կլինեն Տոկիոյի  ամառային օլիմպիական  խաղերի ամփոփումը, Պեկինի ՝ ձմեռային և Փարիզի՝ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչների զեկույցները:
Համաժողովը  հնարավորություն կտա վերամիավորել ազգային օլիմպիական կոմիտեներին ու  նպաստել օլիմպիական շարժմանը։

Ավելի վաղ, ասոցիացիան որոշում էր կայացրել օժանդակել ԱՕԿ-ներին՝ Տոկիոյի խաղերի մեկնարկներին նախապատրաստվելու մասին: Այդ միջոցառման արդյունքները  նույնպես կամփոփվեն  Սեուլում:

 

 

Placeholder
АNOC-ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում