Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է դիմակով մարդկանց և ստուգում անձնագրի առկայությունը
Իրավունք
15:20 17/06/2020
Հայաստան

Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է դիմակով մարդկանց և ստուգում անձնագրի առկայությունը

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Երևանում և ՀՀ ողջ տարածքում։ Երևանում ոստիկանները մոտենում են այն քաղաքացիներին, որոնք դիմակներով չեն, նաև անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում։ 

Պարետի որոշմամբ, արդեն քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

Տեսանյութի մեջ մեկնաբանություն է հնչում, որ եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական, ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման մասին արձանագրություն։

Եթե քաղաքացին չի ունենում և դիմակ, և անձը հաստատող փաստաթուղթ, նրա նկատմամբ երկու վարչական արձանագրություն է կազմում՝  առանց դիմակ լինելու ու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու  համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Placeholder
Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է դիմակով մարդկանց և ստուգում անձնագրի առկայությունը