«Էմմին» կկայանա սեպտեմբերին
Մշակույթ
18:36 20/06/2020
Աշխարհ

«Էմմին» կկայանա սեպտեմբերին

ԱՄՆ հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաալիքով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է ամերիկացի կատակերգու Ջիմի Կիմելը։ Նա նաև հայտնել է, որ ինքն է վարելու արարողությունը։

«Ես չգիտեմ՝ որտեղ կամ ինչպես կամ նույնիսկ ինչու ենք մենք դա անում, բայց մենք դա անում ենք, և ես պետք է վարեմ միջոցառումը»,- գրել է Քիմելը։

Նշվում է, որ նա արդեն երրորդ անգամ է վարելու «Էմմի» մրցանակաբաշխությունը։

«Էմմիի» 2020 թվականի հավակնորդների անունները հայտնի կդառնան հուլիսի 28-ին։

Placeholder
«Էմմին» կկայանա սեպտեմբերին