Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ
Կրթություն, գիտություն
19:06 22/06/2020
Հայաստան

Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ

Հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

«Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը  շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում:

Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:

Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,-նշված է հաղորդագրությունում:


 

Placeholder
Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ