Հայ-Ռուսական համալսարանն արձագաքել է ջավախքցի դիմորդներին
Կրթություն, գիտություն
16:59 23/06/2020
Հայաստան

Հայ-Ռուսական համալսարանն արձագաքել է ջավախքցի դիմորդներին

Հայ-Ռուսական համալսարանն արձագաքել է ջավախքցի դիմորդներին, որոնք նամակով հայտնել էին, որ համավարակի պատճառով սահմանները փակլ լինելու պատճառով  չեն կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում, խնդրել էին աջակցություն։

«Հարգելի ջավախքցի դիմորդներ, Հայ-Ռուսական համալսարանըտեղեկանալով Ձեր խնդրի մասին, ցանկանում է տեղեկացնել Ձեզ, որ մենք, ստեղծված իրավիճակից ելնելով, կարևորելով մեր ապագա ուսանողների  և իրենց հարազատների առողջությունը, դեռևս մայիսի սկզբին որոշում էինք կայացրել մեր ընդունելության քննություններն անցկացնել առցանց-օնլայն ձևաչափով: Դա արվել է նաև այն նպատակով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան իրենց բնակության վայրերից հանձնել ընդունելության քննությունները՝ մեր համալսարան ընդունվելու համար։ Մեր բակալավրիատում և մագիստրատուրայում առկա են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բաժիններ։
Համոզված ենք, որ մեր համալսարանը ձեզ համարկ լինի լավագույն տարբերակը ուսումնառությունը շարունակելու համար (այս պահի դրությամբ առցանց-օնլայն ձևաչափով ընդունելություն չի կազմակերպվում այլ պետական ԲՈւՀ-երում)»,- նշված է ՀՌՀ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմել էին  Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նրանք խնդրել էին աջակցել իրենց և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում:

Placeholder
Հայ-Ռուսական համալսարանն արձագաքել է ջավախքցի դիմորդներին