Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով
Աշխարհում
16:30 26/06/2020
Աշխարհ

Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով

Լեհաստանի Կելցե քաղաքում  նոյեմբերի 2-ին պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը հետաձգել է և այն կանցկացվի 2021 թ․ապրիլի 10-24-ը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Կանոնակարգի համաձայն առաջնությանը կարող են մասնակցել 2002թ․հունվարի 1-ից մինչև 2003թ․դեկտեմբերի 31–ը ծնված պատանիներն ու աղջիկները։
 

Placeholder
Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով