Դերասանուհիները հրաժարվել են դերերից ռասսայական անհամապատասխանության պատճառով
Մշակույթ
15:48 26/06/2020
Աշխարհ

Դերասանուհիները հրաժարվել են դերերից ռասսայական անհամապատասխանության պատճառով

ԱՄՆ-ում երկու դերասանուհի հրաժարվել են հնչունավորել մուլտֆիլմերի հերոսներին ռասսայական անհամապատասխանության պատճառով:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ջեննի Սլեյթը հրաժարվել է հնչունավորել «Մեծ բերանը» մուլտսերիալից աֆրոամերիկացի աղջկան: Քրիստեն Բելլը հետևել է գործընկերոջ օրինակին և հրաժարվել է հնչունավորել «Կենտրոնական այգին» սերիալի հերոսին:

Դերասանուհիների խոսքով, նման որոշում են կայացրել, քանի որ կարծում են, որ իրավունք չունեն հնչունավորել աֆրոամերիկացի կերպարների: Սլեյթի ու Բելլի կարծիքով, հերոսներին պետք է հնչունավորեն աֆրոամերիկացի դերասանուհիները:

Placeholder
Դերասանուհիները հրաժարվել են դերերից ռասսայական անհամապատասխանության պատճառով