ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը
Կրթություն, գիտություն
20:06 29/06/2020
Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է: Այս մասին «տեղեկացնում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»,- ասվում է պարզաբանման մեջ:

Placeholder
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը