Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում
Աշխարհում
14:28 30/06/2020

Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

«Goal» պորտալը պաշտոնական կայքում հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային ցուցակը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Առաջին տեղը գրավում է մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ շարքում թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը բարձրացել է երկու կետով:  Լավագույն եռյակը փակում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն։


Այսպիսով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լքել է «Ոսկե գնդակի» լավագույն 3 թեկնածուների ցուցակը։  Այժմ արգենտինացին չորրորդ կետում է։
 

Placeholder
Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում