Երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին
Աշխարհում
16:04 30/06/2020
Աշխարհ

Երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  Ինսթագրամում  տեղադրել է լուսանկար՝ ցույց տալով իր նոր սանրվածքը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, օգտատերերն իրենց մեկնաբանություններով սկսել են ծաղրել։

Լուսանկարում ֆուտբոլիստը  կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ է։ Պորտուգալացին մազերը բաց է թողել, որպեսզի նման լինի թիմակցին։

«Ի՞նչ եք մտածում իմ եղբորը նմանվելու  իմ փորձի մասին»,- հարց է տվել Ռոնալդուն իր հետևորդներին։  

Մի քանի ֆուտբոլիստներ ծիծաղել են Ռոնալդուի սանրվածքի վրա, մի քանի օգտատերեր նրան համեմատել են ոչխարի հետ, մեկը գրել է, որ ֆուտբոլիստին  պետք է նոր վարսահարդար։

Placeholder
Երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին