Մանկապարտեզներում արձանագրվող  խախտումները նվազել են
Կրթություն, գիտություն
19:32 02/07/2020
Հայաստան

Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները:

Ըստ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի` ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումներն էականորեն նվազել են: Հունիսի 22-ից մինչ օրս կատարված մշտադիտարկումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է ընդամենը մեկ մանկապարտեզի գործունեություն:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:
 

Placeholder
Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են