Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար
Մշակույթ
11:42 03/07/2020
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով:

Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ`  օֆլյան, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:  

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս պահին թատրոնում ընթանում են  նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել:

Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը:  Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ  Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

 

Placeholder
Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար