«Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ
Կրթություն, գիտություն
09:00 06/07/2020
Հայաստան

«Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ

Այսօր միասնական ամենամեծ քննությունն է «Մաթեմատիկա» առարկայից: Հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: 47 քննական կենտրոնից գործում է 46-ը: Այս մասին տեղեկացնում է գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ 

ԳԹԿ-ից նաև հայտնում են, որ 2020թ. միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում: Միասնական քննության գնահատականը դիմորդները կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում:

Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելվուց մեկ օր հետո՝ ժամը 9:00-18:00՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից, կավարտվեն հուլիսի 8-ին։  Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:

 

Placeholder
«Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ