Միասնական քննությունների վերջին օրն է
Կրթություն, գիտություն
09:06 08/07/2020
Հայաստան

Միասնական քննությունների վերջին օրն է

Այսօր միասնական քննությունների վերջին օրն է։ Դիմորդները քննություն են հանձնում երեք առարկաներից։ 

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնում 1598 հոգի, «Կենսաբանություն»՝ 1112-ը և «Ֆիզիկա»՝ 197-ը: Քննական կենտրոնները 32-ն են, 10-ը Երևանում և 22-ը՝ մարզերում: 

Մայրաքաղաքի քննական կենտրոններից 5-ում միայն «Կենսաբանություն» են հանձնելու՝ 483 հոգի, 1-ում՝ «Ֆիզիկա»՝ 91 և 4-ում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 377 հոգի: 

Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից։  Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:

 

Placeholder
Միասնական քննությունների վերջին օրն է