ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները
Կրթություն, գիտություն
15:18 09/07/2020
Հայաստան

ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները

Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ 

Նրա նշում է, որ դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը:

«Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում: Հայցում ենք դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ մեզանից անկախ պատճառով անհարմարությունների համար»,- հայտնում է Խ.Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ դիմորդները «Մաթեմատիկա» առարկայից քննություն էին հանձնել հուլիսի 6-ին։ 

Միանսական քննությունը կայացել են հուլիսի 2-8-ը։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն: 

Placeholder
ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները