Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  գործարկել է իր առցանց ակադեմիան
Աշխարհում
16:47 09/07/2020
Աշխարհ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է իր առցանց ակադեմիան

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  /UWW/ գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար առաջարկվում են  վերապատրաստման, հավաստագրման և կարիերայի զարգացման ծրագրեր, գրում է ՀԱՕԿ-ը։

Կանոնակարգով այն ընդգրկում է  առցանց թեստ, «Գոտեմարտելու  պատրաստակամություն» ծրագիրը, ներածական դասընթաց  մարզիչների համար և այլն: Կան նաև գիտական ամսագրեր, հակադոպինգային տեղեկատվություն և տեսանյութեր։

«Ակադեմիայի գործարկումը մեծ ջանքեր է պահանջել և  կարծում եմ, որ ժամանակն է այն ներկայացնել ըմբշամարտի համայնքին։ Ինֆորմացիոն և տեխնոլոգիաների զարգացման բաժինների  ստեղծած առցանց ռեսուրսի շնորհիվ  կկազմակերպվեն հեռավար դասընթացներ  մարզիչների և մրցավարների համար։ Համավարակի պայմաններում  դա լավ հնարավորություն է  հավատարմագրել մասնագետներին»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։

Placeholder
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է իր առցանց ակադեմիան