ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը
Կրթություն, գիտություն
13:07 10/07/2020
Հայաստան

ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում, որ հուլիսի 6-ին «Մաթեմատիկա» առարկայի  միասնական քննություն հանձնած դիմորդների գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել՝ ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն:

Միաժամանակ հայտնում են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00:

Հիշեցնենք՝ երեկ ԳԹԿ-ն տեղեկացրել էր, որ ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել «Մաթեմատիկայի» միասնական քննության արդյունքները: 

Միանսական քննությունը կայացել են հուլիսի 2-8-ը։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:

 

 

Placeholder
ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը