Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները
Սպորտ
18:04 10/07/2020
Հայաստան

Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան Շահեն Աղայանն է, հանդիպման պատվիրակը՝ Միքայել Հասրաթյանը։

Placeholder
Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները