Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
Իրավունք
13:14 10/07/2020
Հայաստան

Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը

«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019 թվականին»,-հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:

Բանախոսի խոսքով, 2019 թվականին հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ  է ընդունվել 118 հանցագործության վերաբերյալ գործեր, որոնցից 64-ը վերաբերել են համակարգչային տեխնոլոգիաներով կատարված հանացակգործություններին:

Միայն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել է 94 գործ:

Սասուն Գրիգորյանը  նշեց, որ մինչև 2019 թվականը  կիբերհանցագործությունները տատանվել են տարեկան 100-ի սահմաններում: Նման հանցագործությունների աճն է պատճառը, որ 2019 թվականին ՀՔԿ-ում ստեղծվեց հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը: 

Կիբերհանցագործությունների թվի աճը քննիչը բացատրեց քաղաքացիների կողմից իրավապահներին ավելի հաճախ դիմելու փաստով: Նկատելով որ աշխարհում կիբերհանցագործությունների դեպքերի բացահայտումը տատանվում է 1 տոկոսի սահմաններում՝ Սասուն Գրիգորյանը   բացատրեց, որ այն պայմանավորված է տուժողների կողից իրավապահներին չդիմելու հանգամանքով: Շեշտելով, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես տուժում են կիբերհանցագործություններից, բայց չեն բարձրաձայնում դրանց մասին՝ քննիչը հորդորեց նման դեպքերում դիմել իրավապահներին և չփորձել ինքնուրույն լուծել խնդիրը,  քանի որ դրանց բացահայտման մեխանիզմներն այլ է են:

Բանախոսը նշեց, որ հանրապետությունում շատ են տարածված դեպքերը, երբ  քաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանցից ստանում են անձնագրային և  բանկային քարտերի տվյալները կամ խոստացված ծառայությունների դիմաց էլոկտրոնային եղանակով ստացված գումարը հափշտակում են:

Placeholder
Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը