Բրիտանական թանգարանի և Samsung-ի համատեղ ծրագիրը երեխաների և երիտասարդների համար
Մշակույթ
09:00 11/07/2020
Աշխարհ

Բրիտանական թանգարանի և Samsung-ի համատեղ ծրագիրը երեխաների և երիտասարդների համար

Samsung Electronics ընկերությունը Բրիտանական թանգարանի հետ համատեղ ներկայացնում է  համավարակի ու ամառային արձակուրդների շրջանում տանը գտնվող երեխաների ու երիտասարդների համար կրթական առցանց  ծրագրերի շարք։

kulturomania.ru-ն գրում է, որ «Աշխարհի շուրջ մեկ օրով» կրթական ծրագիրն այսօրվանից հասանելի են  անվճար Samsung KX-ի կայքում։

Ծրագրի շրջանակում երեխաները կտեղեկանան աշխարհի ամենահայտնի ճարտարապետական օբյեկտների մասին։

Նշվում է, որ շարքի յուրաքանչյուրը մասում ներկայացնելու են տարբեր ճարտարապետական շինություններ՝ ամրոցներ, մարզադաշտեր, հոգևոր կառույցներ  և տներ։

Այս օբյեկները երեխաներին և երիտասարդներին կարող է ոգեշնչել ստեղծել իրենց սեփական նախագծերը, որոնք կարելի է ստեղծել նկարելու համար հատուկ առաջարկությունների, Minecraft-ի և այլ գործիքների միջոցով։
 

Placeholder
Բրիտանական թանգարանի և Samsung-ի համատեղ ծրագիրը երեխաների և երիտասարդների համար