Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Մշակույթ
18:30 11/07/2020
Աշխարհ

Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները

Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց իր՝ Ռոդենի կողմից հաստատված իրավունք ունի սահմանափակ քանակով վաճառել քանդակագործի գլուխգործոցների պատճենները:

artguide.com-ը գրում է, որ թանգարանն իրավունք ունի տարեկան 12 պատճեն վաճառել: Բրոնզե քանդակները պատրատսվում են հատուկ արվեստանոցներում թանգարանային պրոֆեսիոնալների հսկողության տակ և վաճառվում են գեղարվեստի պատկերասրահներին, մասնավոր հավաքածուների տերերին և այլ թանգարանների: Նախկինում նման վաճառքները ոչ պարբերական են եղել: Հիմա, կարանտինից կրած վնասների պատճառով, որը գնահատվում է 3 միլիոն եվրո, թանգարանն ուզում է պատճենների վաճառքը վերածել եկամտի պարբերական աղբյուրի:

Այս տարի արդեն վաճառվել են «Մտածողի» և «Կալեի քաղաքացիների» պատճենները: Թանգարանը հույս ունի այսպիսով տարեկան առնվազն 3 միլիոն եվրոյի եկամուտ ունենալ, դա ընդհանուր բյուջեի քառորդ մասն է:

Placeholder
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները