Մեղմ սահմանափակումներ՝ օլիմպիական խաղերի մասնակիցների համար
Աշխարհում
14:21 11/07/2020
Հայաստան

Մեղմ սահմանափակումներ՝ օլիմպիական խաղերի մասնակիցների համար

Տոկիոյի կառավարությունը  օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի, գրում է ՀԱՕԿ-ը։

Ճապոնիան օտարերկրացիների համար փետրվարին է փակել իր սահմանները։ Ամռանը սահմանափակումների մի մասը հանվել է, բայց այժմ 129 երկրի քաղաքացիների մուտքը  արգելվում է։
Ենթադրվում է, որ համաշխարհային  գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 երկրների 11 հազար մարզիկներ։ Ակնհայտ է, որ առկա սահմանափակումներով միջոցառումը  հնարավոր չէ անցկացնել:

Սահմանների բացման հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին։ Համատեղ որոշումով կհաստատվի մասնակիցների և հյուրերի  մուտքը երկիր՝ մեղմ  սահմանափակումներով, պայմանով , որ  ներկայացվի կորոնավիրուսի թեսթի բացասական պատասխանը։

Placeholder
Մեղմ սահմանափակումներ՝ օլիմպիական խաղերի մասնակիցների համար