Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորիան Հանը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունից մեկնաբանելով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, հայտարարել է, որ կատարվողը «սադրանք է եվրոպական ընդհանուր մշակույթի հանդեպ»։ Այս մասին գրում է news.ru կայքը։
Նա կոչ է արել մերժել Թուրքիային Եվրամիության կազմում ընդգրկելու հարցում։
«Պետք է դրանից եզրակացություններ անել, նաև քաջություն ունենալ ավարտելու Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Bild-ի հաղորդմամբ, նրա խոսքով, թուրքական կառավարությունը շարունակում է հեռու մնալ եվրոպական արժեքներից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ՝ թանգարանից վերածվել է մզկիթի։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Մի քանի տասնամյակից այն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցոևցակում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին պարբերաբար օրակարգ էին բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։