Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ
Քաղաքական
12:49 14/07/2020
Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ

Երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ-ի քննադատությունը՝ կապված Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոփարինելու հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է հրապարակել Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:

«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, որի հետ կապված ցանկացած նախագիծ, ներառյալ նրա կարգավիճակը փոխելը, բացառապես Թուրքիայի իրավասության մեջ է: Ոչ ոք չի կարող խառնվել Թուրքիայի ինքնիշխան իրավական գործերին»,- ասվում է  տարածված տեքստում:

Աքսոյը նաև հավաստիացրել է, որ նոր կարգավիճակի շնորհիվ Սուրբ Սոֆիա մզկիթը բաց կլինի բոլոր կրոնների ներկայացուցիչ հանդիսացող այցելուների համար»: «Սուրբ Սոֆիայի ներսում աշխատանքը չի խոչընդոտելու Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում դրա պահպանմանը»,- հայտարարել է նա:
 

Placeholder
Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ