Իրանագետ. Մեր բանակը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև նպաստում տարածաշրջանային կայունությանը
Քաղաքական
09:52 17/07/2020
Տարածաշրջան

Իրանագետ. Մեր բանակը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև նպաստում տարածաշրջանային կայունությանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Թուրքիայում էրդողանական քարոզչության հարթակներից «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիրը Թվիթերում սպառնացել է Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։

Լկտիության բոլոր սահմաններն անցած խմբագիրն անթաքույց գրում է, որ եթե Մերձավոր Արևելքում սահմանափակեն Թուրքիային, ապա էրդողանական վարչակարգը «խռովություններ կհրահրի Ատրպատականում (պանթյուրքական կեղծ եզրաբանությամբ՝ «Հարավային Ադրբեջան») և մնացյալ Իրանում, Դաղստանում ու Հյուսիսային Կովկասում, կփակվի Հայաստան-Իրան սահմանը, Հայաստանը տարածքներ կկորցնի» և այլն։

Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, անհերքելի փաստ է, որ մեր փառապանծ բանակը Տավուշում և այլուր իրականում պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը, այլև լրջագույն նպաստ բերում տարածաշրջանային կայունությանը և նաև զսպում էդողանական լկտի վարչակարգի «ախորժակը»»։

Placeholder
Իրանագետ. Մեր բանակը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև նպաստում տարածաշրջանային կայունությանը