ՀՇՖ-ն հրապարակել է համաշխարհային առցանց օլիմպիադային մեր երկրի թիմերի կազմերը
Սպորտ
14:14 20/07/2020
Հայաստան

ՀՇՖ-ն հրապարակել է համաշխարհային առցանց օլիմպիադային մեր երկրի թիմերի կազմերը

Շախմատը միակ մարզաձևն է, որ ակտիվորեն զարգանում է հեռավար ռեժիմով։ Մարզաձևի պատմության մեջ առաջին անգամ ՖԻԴԵ -ն կանանց և տղամարդկանց համաշխարհային առցանց օլիմպիադա կանցկացնի։ Այն կմեկնարկի հուլիսի 22-ին և կավարտվի օգոստոսի 30-ին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է մեր երկրի թիմերի կազմերը։

Տղամարդկանց հավաքականում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը,  պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Մինչև 20 տարեկաններ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
 

Placeholder
ՀՇՖ-ն հրապարակել է համաշխարհային առցանց օլիմպիադային մեր երկրի թիմերի կազմերը