ԵՕԿ ասոցիացան ինքնամեկուսացումից հետո աստիճանաբար վերադառնում է գործունեության
Աշխարհում
17:22 21/07/2020
Աշխարհ

ԵՕԿ ասոցիացան ինքնամեկուսացումից հետո աստիճանաբար վերադառնում է գործունեության

Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ասոցիացան /ԵՕԿ / գրեթե չորս ամսվա ինքնամեկուսացումից և սահմանափակումներից հետո  աստիճանաբար վերադառնում  է  լիարժեք գործունեության, գրում է ՀԱՕԿ-ը։

Պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ,  նստավայր է ժամանել  նախագահ Նիլս Նյուգորը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին համաճարակի ընթացքում կազմակերպության անխափան աշխատանքը ապահովելու համար:

ԵՕԿ նախագահը նաև այցելել է Լոզանի ՄՕԿ-ի  կենտրոնակայան: Նիլս Նյուգորը  և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը քննարկել են մայրցամաքում սպորտի զարգացման, եվրոպական  ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու, մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման և  միջազգային մրցումներ անցկացնելու մասին։

Հուլիսի 26-ին ԵՕԿ պատվիրակությունը կայցելի  Լեհաստանի Կրակով և կհանդիպի  եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչների հետ:

Վերսկսվել են  15-րդ  եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի կազմակերպման աշխատանքները։ Այն  պետք է անցկացվի փետրվարի 6-13-ը Ֆինլանդիայի  Վուոկատի քաղաքում: Ակնկալվում է, որ փառատոնը  առաջին օլիմպիական իրադարձությունը կլինի համաճարակի ավարտից հետո:

 

 

Placeholder
ԵՕԿ ասոցիացան ինքնամեկուսացումից հետո աստիճանաբար վերադառնում է գործունեության