ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան
Քաղաքական
12:33 21/07/2020
Հայաստան

ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան

«Հունիսի 25-ին Տնտեսագիտական համալսարանի նոր ղեկվարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է դպրոցների մասին իրավական ակտին հղում կատարելով»,- ասուլիսում հայտնեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ բանախոսի, ապօրինության մասին բարձրաձայնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունից պաշտոնապես պարզաբանել է, որ  այն ընդամենն աշխատակցի անփութության հետևանք է:

Դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը բացատրել է, որ այն անձը, որին փոխանցվում է ռեկտորի պարտականությունները, չի համապատասխանում պաշտոնի չափանիշներին:

«Քանի որ ԿՀՄՍ նախարարությունը ցանկանում է չորով անցկացնել նախկին ռեկտորի ուսումնական գծով տեղակալին՝ հորինում է ավելի զավեշտալի իրավական ակտ»,-հայտնեց նախկին պրոռեկտորը և փաստեց, որ այս անգամ նշանակել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15 հոդվածի 6-րդ մասով, որը ռեկտորի գործուղում և արձակուրդ գնալու մասին է:

Հայրապետյանի խոսքով, իրեն ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից հեռացնելով ԿԳՄՍ-ն կասեցրել են  հեղափոխական փոփոխությունները Տնտեսագիտական համալասրանում և ինքը պահանջելու է բարոյական վնաս, որի չափը կորոշի իր ուսանողների հետ միասին: Նա նաև տեղեկացրեց, որ դատարանի վճռով հաղթել է ատենախոսության անվավեր ճանաչելու ԲՈԿ որոշումը, որի հիմքով էլ իրեն հանել էին պաշտոնից:

Այդ գործընթացներից նախկին ռեկտորը հասկացել է, որ ԿԳՄՍ-ն առերևույթ դիտավորությամբ ապօրինությունների է գնում:

Ըստ Ռուբեն Հայրապետյանի, հեղափոխությունից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել  կրթության և մարդկային կապիտալի ոլորտում ռեֆորմների համար, բայց կրթությա ոլորտի պատասխանատուները ոչ միայն քյալեր չեն արել այդ ուղղությամբ,  այլև ԿԳՍՄ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով:  Ասուլիսով բանախոսը ցանկանում է հասարակությանը և իշխանություններին տեղեկացնել և թույլ չտալ, որ կարևորագույն ռազմավարական ոլորտը զոհաբերվի նեղ անձնային կամ խմբային շահերի սպասարկմանը:

Հայտնելով, որ հուլիսի 17-ին անցկացված ՀՊՏՀ ռեկտորի  մրցույթն ապօրինի է և շուտով նոր մրցույթ է լինելու, Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորը նշեց, որ ուսանողների մեծ ցանկության դեպքում միայն կմասնակցի այդ ընտրություններին: «Տնտեսական համալսարանի գործող ղեկավարն ապօրինի է, առերևույթ դիտավորությամբ ռեկտորի ընտրության մրցույթն անցկացվել է ապօրինի անդամներով նախարարության իմացությամբ»,- շեշտեց Ռուբեն Հայրապետյանը և հավելեց, որ նաև եղել է ուսանողների ռեկետ:

Նրա խոսքով հունիսի 16-ին նախարարությունը ինքիրավչությամբ կեղծ հայտարարություն է տարածել, ապօրինաբար կազմակերպել է  ռեկտորի մրցույթ՝ առանց խորհրդի նիստ հրավիրելու և անդամներին ծանուցելու:

Ռուբեն Հայրապետյանը հարց բարձրացրեց, թե հուլիսի 17-ին ռեկտորի ընտրությունից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ԿԳՍՄ փախնախարար Գրիշա Թամրազյանը ՀՀ արդարադատության նախարարության ԴՀԱԿ ծառայության շենքում, որից րոպեներ անց հանվել է ՀՊՏՀ ռեկտորի մրցույթ անցկացնելու ԴԱՀԿ արգելանքը և դրանից ժամեր անց փոխնախարարի մտերիմը՝ Դիանա Գալոյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում:

Հայրապետյանի խոսքով հովանավորչության մասին այդքան բարձրաձայնելուց հետո փոխնախարարն այցելումէ ԴՀԱԿ, իսկ ԲՈՒՀ-ի խորհրդի նախագահը մրցույթի արգելանքի հանելու մասին տեղեկանում է մրցույթից 5 րոպե առաջ:

«Բացառիորեն խորհրդի նախագահին բերման են ենթարկում և տեղեկացնում, որ արգելանքը հանվել է»,- հայտնեց  Ռուբեն Հայրապետյանը և հետաքրքրվեց թե արդյո՞ք փոխնախարարի լիազորությունների մեջ է մտնում թուղթ տանե -բերելը, արգելանք հանելը, թե՞ այլ ազդեցություն է եղել:

Ըստ նրա, փոխնախարարն նման ակտիվություն է դրսևորում այն դեպքում, երբ շատ պասիվ է և նույնիսկ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունման ժամանակ, ոլորտի պատասխանատու փոխնախարարի կողմից չի եղել որևէ մեկնաբանություն:

Placeholder
ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան