ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է, որ ուսանողներին ռեկետի են ենթարկել
Քաղաքական
13:31 21/07/2020
Հայաստան

ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է, որ ուսանողներին ռեկետի են ենթարկել

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ասուլիսում հիմնավորելով, որ հոլիսի 17-ի ԲՈՒՀ-ի ռեկտորի ընտրություններն անօրինական են եղել, հայտնեց, որ համալսարանի խորհուրդն ապօրինի է եղել: Այդ պատճառով էլ ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել մրցույթի վրա, իսկ ԿԳՍՄ փոխնախարարի միջնորդությամբ ընտրություններից մի քանի ժամ առաջ այն հանվել էր:

Ըստ Հայրապետյանի, ԲՈՒՀ-ի  կանոնադրությամբ խորհրդի կազմի 25%-ը պետք է ուսանող լինեն, իսկ գործող կազմից 4-ն այլևս ուսանող չեն, ավարտել են բակալավրը:

Ապօրինությունը վերացնելու փոխարեն, ըստ բանախոսի, հուլիսի 7-ին ՀՊՏՀ-ն ուսանողներին նամակ է ուղարկում, որում ասվում է, որ  «անհրաժեշտ է» վարձը վճարել մինչև հուլիսի 10-ը, այսինքը՝ 3 օրվա նթացքում: Հայրապետյանի պնդմամբ, այդ եղանակով խնդիր էր դրաված խորհրդի կազմում ընդգրկված 4 ուսանողին արագ հրամանագրել:

«Դրա պատճառով մագիստրատուրայի բոլոր ուսանողներին ապօրինաբար պարտադրել են 3 օրվա ընթացքում մուծել վարձը, որպեսզի հնարավորություն ունենան 4 հոգու հրամանագրել որպես մագիստրատուրայի ուսանող»,- հայտարարեց նախկին ռեկտորը և տեղեկացրեց, որ գործող կարգի համաձայն ուսանողները իրավունք ունեն այն վճարել մինչև սեպտեմբերի 10-ը:

«Սա կոչվում է ռեկետ, հարգելի գործընկերներ»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը, և տեղեկացրեց, որ դրանից հետո ուսանողները կապվել են իր հետ, գրեթե լացելով խնդրել են որ մի բան անի, քանի որ չեն հացնում իրենց վարձը մուծել, վարկ և պարտքով գումար են վերցրել, որպեսզի կարողանան այդ պարտքը փակել և դուրս չմնալ մագիստրատուրայից:

Հայրապետյանը շեշտեց, որ խնդրի մասին իր բարձրաձայնումից հետո հուլիսի 9-ին ԲՈՒՀ-ը հայտնում է, որ պարտադիր չէ մուծելը, որ կարող են վճարել մինչև սեպտեմբերի 10-ը, բայց արդեն ուսանողների մեծ մասը պարտք էին վերցրել և վճարել այն:

Լրագրողներից մեկի հարցին, որ ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի օգտին տարածված հայտարարության տակ 1500 ուսանող և 350 աշխատակից է ստորագրել՝ Ռուբեն Հայրապետյանը նկատեց, որ 6 հազար ուսանողների 25 տոկոսը մեծ թիվ չէ, իսկ դասախոսների մի մասն էլ զանգել են իրեն և ասել, որ չեն միացել ստորագրահավաքին:

Placeholder
ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է, որ ուսանողներին ռեկետի են ենթարկել