Okko-ն սկսում է թանգարանների և նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ
Մշակույթ
09:12 21/07/2020
Աշխարհ

Okko-ն սկսում է թանգարանների և նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ

Okko մուլտիմեդիա ծառայությունը սկսում է խոշոր թանգարանների և նշանավոր նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ։ bfm.ru կայքը գրում է, որ նախագիծը կոչվում է «Թանգարանների բացում», որի շրջանակում ցուցադրվելու է արվեստի մասին 12 ֆիլմ 4K ֆորմատով։ Դրանք նկարահանվել են Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում, Մադրիդի Պրադո ազգային թանգարանում, Պետերբուրգի Էրմիտաժում, Սուրբ Պետրոսի տաճարայում և համաշխարհային այլ  խոշոր թանգարաններում։

Առաջին ֆիլմի ցուցադրությունն այսօր է, այն հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի մասին է։
Անվճար ցուցադությունները լինելու է երկուշաբթի օրերին։ Ֆիլմերը արտադրել է իտալական Nexo Digital ընկերությունը։ 

Placeholder
Okko-ն սկսում է թանգարանների և նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ