Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը
Սպորտ
17:35 23/07/2020
Հայաստան

Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը։ Այս մասին հայտնում են «Շիրակ» ակումբից:

«Սիրելի Շիրակցինե՛ր,

Առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․

Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»,- հրաժեշտի խոսքում նշել է Վարդան Բիչախչյանը:
 

Placeholder
Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը