Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով
Մեկնաբանություններ
12:04 24/07/2020
Հայաստան

Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որ ներկայացնում է լուծավարված «Հայինկասացիա» ՓԲԸ ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների շահերը, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընկերությունում ստուգումներ նշանակելու խնդրով:

«Հիշեցնեմ, որ Հայինկասացիայում հայտնաբերել էինք 250 միլիոն ՀՀ դրամի չարաշահումներ»,-նշել է փաստաբանն ու հրապարակել կառավարության ղեկավարին ուղղված նամակը։

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ ընկերության լուծարման հետևանքով ավելի քան 200 մարդ մի քանի օրից կդառնա գործազուրկ։ Ընկերության ծառայությունները կիրականացնի «Արարատինկասացիա»-ն։

Placeholder
Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով