«Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը»
Կրթություն, գիտություն
12:06 25/07/2020
Հայաստան

«Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը»

ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնը տարածել է հայտարարություն, որում ասված է. 

«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։

Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»։
 

Placeholder
«Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը»